Կայացել է MLS-ի եզրափակիչ հանդիպումը, որում «Կոլամբուսն» ընդունել էր «Լոս Անջելեսին»։ Հանդիպումը կայացավ Կոլամբուսում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Կոլամբուսի» կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց ուրուգվայահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը՝ փոխարինվելով խաղավերջում։
Հիշեցնենք, որ կանոնավոր առաջնությունում «Կոլամբուսը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը՝ վաստակելով 57 միավոր։ Լոս Անջելեսի թիմն իր հերթին 52 միավորով զբաղեցրել է ութերորդ տեղը։
Այսպիսով, «Կոլամբուսը» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ MLS-ի հաղթող։
MLS-ում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Լոս Անջելես Գելաքսին» է, որը հինգ անգամ նվաճել է տիտղոսը: