«Մոնցայի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոյի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երկու և Պրեմիեր լիգայի մեկ ակումբ, հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահով հետաքրքրված են «Միլանը» (եթե Մայք Մենյանը լքի թիմը) և «Նապոլին», որի հիմնական դարպասապահ Ալեքս Մերետի պայմանագիրը նախատեսված է միայն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Դի Գրեգորիոյին իր կազմում նաև ցանկանում է տեսնել «Նյուքասլը». ակումբի սկաուտները ներկա են եղել «Մոնցայի» տնային խաղին։
Դի Գրեգորիոն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում։