Լուչիանո Սպալետին դարձել է Նեապոլի պատվավոր քաղաքացի։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ արարողությանը ներկա են եղել Նեապոլի քաղաքապետ Գաետանո Մանֆրեդիի և քաղաքային խորհրդի անդամները։ Միջոցառմանը ներկա է եղել նաև «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։
Սպալետին Նեապոլի պատվավոր քաղաքացու կարգավիճակ է ստացել «իր՝ կասկած չհարուոցող մարզական արժանիքների և իմիջի, հեղինակության և նեապոլիտանական ինքնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար նույնիսկ ազգային սահմաններից դուրս»:
«Այս պահին ես դեռ չեմ տեղափոխվել Նեապոլ, բայց դա կարող է պատահել նաև այն պատճառով, որ այսուհետ ես պաշտոնապես սկունիցո եմ (տերմին, որը բառացիորեն թարգմանվում է «նեապոլցիփողոցային տղա»՝ ArmSport):
Պատվավոր քաղաքացի լինելը հսկայական նշանակություն ունի, որն ինձ իսկապես գոհունակությամբ, ուրախությամբ և երջանկությամբ է լցնում։ Որովհետև արդյունքներից դուրս իմ և նեապոլցիների միջև կապ կա, և դա հիանալի է»,- ասել է Սպալետին:
Լուչիանոն գլխավորել է «Նապոլին» 2021-ից 2023 թվականներին։ Նախորդ մրցաշրջանում նեապոլցիները դարձան Իտալիայի չեմպիոն։