Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը չի մասնակցի իր թիմի՝ «Պոգոնի» առաջիկա հանդիպումը։ Այս մասին հաղորդում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստը թիմի նախորդ՝ «Գորնիկ Զաբրզեի» դեմ խաղում 4-րդ դեղին քարտն է ստացել ընթացիկ մրցաշրջանում և ստիպված կլինի բաց թողնել վաղը՝ դեկտեմբերի 8-ին կայանալիք Լեհաստանի առաջնության 18-րդ տուրի խաղը։
«Պոգոնը» վաղը կընդունի «Վարտա Պոզնանին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին։