«Բետիսի» պաշտպան Խուան Միրանդան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանում»:
Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել է իտալական ակումբի հետ պայմանագրի հարցում, որը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
«Միլանը» պատրաստվում է հունվարին գնել Միրանդայի տրանսֆերը 2 միլիոն եվրոյով։ Եթե «Բետիսը» չընդունի «ռոսոներիների» պայմանները, ապա հաջորդ ամառ Խուանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Սան Սիրո»: