Իտալական «Ռոման» դիտարկում է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, հայտնում է Football Italia-ն։
Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է հաջորդ ամառ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը նախատեսում է նախնական բանակցություններ վարել Մոուրինյուի հետ մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը։
Պորտուգալացին «Ռոմայում» աշխատում է 2021 թվականից։ Նախկինում նա աշխատել է «Տոտենհեմում», «Չելսիում», «Ռեալում», «Ինտերում» և «Պորտուում»։ Մոուրինյուն օգնեց հռոմեացիներին հաղթել Կոնֆերենցիաների Լիգան 2021/2022 մրցաշրջանում։