Հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Անգլիական թիմը մրցաշարին կմասնակցի որպես Չեմպիոնների լիգայի գործող հաղթող:
Աշխարհի ակումբային առաջնության 20-րդ խաղարկությունը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 12-ից 22-ը Սաուդյան Արաբիայում:
Մրցաշարին կմասնակցեն վեց թիմեր, որոնք իրենց կոնֆեդերացիաների գլխավոր ակումբային մրցաշարերի հաղթողներն են և մրցումը հյուրընկալող երկրի չեմպիոնը:
Նշենք, որ Անգլիայի չեմպիոնի կազմում ընդգրկվել է նաև բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն․
Դարպասապահներ՝ Էդերսոն, Օրտեգա, Կարսոն;
Պաշտպաններ՝ Ուոքեր, Դիաս, Սթոունս, Ակե, Գոմես, Գվարդիոլ, Ականջի, Լյուիս;
Կիսապաշտպաններ՝ Ֆիլիպս, Կովաչիչ, Գրիլիշ, Ռոդրի, Դե Բրույնե, Սիլվա, Նունես, Ֆոդեն;
Հարձակվողներ՝ Հոլանդ, Դոկու, Ալվարես, Բոբ: