Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նոան» հյուրընկալել էր «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը՝ աչքի ընկնելով 32-րդ և 45-րդ րոպեներին։
Հյուրերից 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիլյամ Իպեյեն։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Պաուլ Խլադոնը։
«Նոան» 39 միավորով 2-րդ տեղում է։ «Վանը» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։