Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 7։1 հաշվով հաղթեց «Վանին»։
Առաջին կեսում տանտերերը խփեցին երեք գոլ։ Դուբլ ձևակերպեց Գրենիկ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արգիշտի Պետրոսյանը։
Երկրորդ կեսում Գրենիկ Պետրոսյանը խփեց այս խաղում իր երրորդ գոլը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Արգիշտի Պետրոսյանը, Գոռ Լուլուկյանն ու Էրիկ Սիմոնյանը։