Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վեստ Արմենիային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։ Տանտերերի կազմում գոլերով աչքի են ընկել Բոնիֆայսն ու Չիլոյանը, հյուրերի կազմում՝ Խաչատրյանը։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև «Կիլիկիա» ՖԱ-ն։
1/8 եզրափակիչի շրջանակում նոյեմբերի 24-26-ը կկայանան հետևյալ հանդիպումները․
«Փյունիկ»-«Արարատ»
«Արարատ-Արմենիա»-«Գանձասար»
«Ալաշկերտ»-«Նոա»
«Սյունիք»-ԲԿՄԱ
Նշենք, որ «Շիրակն» ու «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչ փուլից: