Երևանի «Փյունիկը» հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, որն այսօր հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
Կիսապաշտպանը 1,5 մրցաշրջան է անցկացրել «Փյունիկի» գույներով, մասնակցել 31 խաղի ու աչքի ընկել 7 գոլով:
«Արա՛ս, շնորհակալություն վառ ելույթների ու մեր հաղթանակներում ունեցած ներդրումի համար 🤝 Հաջողություն նոր նախաձեռնություններում»,- ասվում է երևանյան թիմի տարածած հաղորդագրության մեջ:
























































