«Ալ Իթիհադը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Թիմը գլխավորել է Մարսելո Գալարդոն։
Նրա հետ պայմանագիրը կնքվել է մեկուկես տարով։
47-ամյա արգենտինացին չի աշխատում 2022 թվականից, երբ հեռացել էր «Ռիվեր Փլեյթից»։
Այս թիմի հետ նա երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, դարձել է Արգենտինայի չեմպիոն, երեք անգամ նվաճել է Արգենտինայի գավաթը։























































