Նիդեռլանդների հավաքականի մարզիչ Ռոնալդ Կումանը վստահ է, որ «Լայպցիգի» կիսապաշտպան Չավի Սիմոնսին մեծ ապագա է սպասվում:
«Նա ֆանտաստիկ է խաղում իր ակումբում: Սա հուշում է, որ նրան շատ մեծ ապագա է սպասվում։
Շատ ուրախ եմ, որ Նիդեռլանդների հավաքականում ունենք Չավիի նման խաղացող»,- Կումանի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։
Նոյեմբերի 18-ին Նիդեռլանդների հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակում կխաղա Իռլանդիայի, իսկ 21-ին՝ Ջիբրալթարի հետ:























































