«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն պատմել է, որ լոնդոնյան թիմի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը կոճի վնասվածքի պատճառով վտանգի է ենթարկում շարքից դուրս մնալ շատ երկար ժամանակով։
«Մեդիսոնը կոճի վնասվածքով դուրս եկավ դաշտ, իսկ հաջորդ օրը նա ինչ-որ բան զգաց, ուստի մենք նրան ուղարկեցինք ստուգման: Նա, հավանաբար, մեզ հետ չի լինի մինչև հաջորդ տարի»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեդիսոնը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները։ Ջեյմսը «Տոտենհեմ» է տեղափոխվել «Լեսթերից» վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում 46,3 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
























































