Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն ասել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» 16-ամյա խաղացող Լամինե Յամալի մասին։ Նա երիտասարդ ֆուտբոլիստին անվանել է Իսպանիայի մարգարիտ:
«Լամինն Իսպանիայի մարգարիտ է, նրան պետք է ամեն կերպ աջակցել: Նա հիանալի երիտասարդ տղա է, և մենք բոլորս աջակցում ենք նրան: Ապագայում նա կդառնա Իսպանիայի հավաքականի գլխավոր աստղերից մեկը»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Cope-ը։
Յամալը Բարսելոնայի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 17 ակումբային հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։