Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի մասին։ Ֆուտբոլիստը չի ընդգրկվել ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի համար Արգենտինայի հավաքականի հայտացուցակում։
«Ալեեխանդրոն չի հրավիրվել հավաքական՝ ներկայիս մարզավիճակի հետ կապված խնդրի պատճառով: Նա ակումբի կազմում շատ խաղաժամանակ չի ստացել: Եվ սա շատ կարևոր է կոնկրետ խաղացող ընտրելիս:
Ամեն դեպքում, նա շարունակում է մնալ մեր տեսադաշտում և կլինի մեր ապագա ծրագրերի մի մասը»,- Սկալոնիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գառնաչոն Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է այս տարվա հունիսին։ Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։