Իսպանիայի հավաքականի խաղացող Նիկո Ուիլյամսը կարծում է, որ այսօր ոչ մի հավաքական չի գերազանցում իսպանաացիներին։
«Կա՞ն ավելի լավ թիմեր, քան Իսպանիան: Այսօր, կարծում եմ, որ ոչ: Մենք շատ լավն ենք: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, և շատ հստակ պատկերացումներ ունենք։ Այն, ինչ մեզ ասում է մարզիչը, միշտ կատարում ենք առանց վարանելու։
Ի՞նչ է ասում մարզիչը։ Առաջին հերթին մենք հավատում ենք ինքներս մեզ, իսկ դա շատ կարևոր է ֆուտբոլիստի համար։ Մարզչական գաղափարը շատ պարզ է։ Մենք պետք է պրեսինգի դիմենք գնդակը կորցնելուց հետո, ինչպես նաև պետք է արագ գրոհենք, երբ հնարավորություն ունենանք»,- Ուիլյամսի խոսքն է մեջբերել Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը Բիլբաոյի «Աթլետիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։