«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Առնոլդը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատում էր 2007 թվականից։ Վերջին երկու տարիներին նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը:
«Անհավանական արտոնություն էր ծառայել այս մեծ ֆուտբոլային ակումբին վերջին 16 տարիների ընթացքում: Վերելքների և վայրէջքների ընթացքում մեր անձնակազմի և երկրպագուների նվիրվածությունը մշտական է մնացել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հավատարմության և նվիրվածության համար», — Առնոլդի խոսքն է մեջբերել «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Առնոլդի պաշտոնը ժամանակավոր հիմունքներով կզբաղեցնի Պատրիկ Ստյուարտը։