Շվեդիայում ավարտվել է այս երկրի առաջնությունը, որտեղ խաղում են «գարուն-աշուն» համակարգով, և վերջին չորս տարում «Մալմյոն» երրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն։
«Մալմյոն» մրցաշրջանն ավարտեց «Էլֆսբորգ» ակումբի հետ բացարձակապես հավասար արդյունքներով, երկու թիմերն էլ հաղթեցին 20 խաղում, չորս անգամ ոչ-ոքի խաղացին և վեց պարտություն կրեցին։
Ամեն ինչ որոշվեց գոլերի տարբերությամբ. այն ավելի լավն էր «Մալմյոի» դեպքում, բայց միայն երկու գնդակի առավելությամբ:
«Հակենը» զբաղեցրեց երրորդ տեղը՝ առաջատար զույգից ետ մնալով 7 միավորով։
Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրի թիմը՝ «Բրոմապոյկարնան», առաջնությունն ավարտել է 14-րդ տեղում և բարձրագույն լիգայում տեղը պահպանելու համար լրացուցիչ հանդիպում կանցկացնի։























































