Մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն, ով հեռացել է «Լոս Անջելես Գելեքսիից», կարող է կարիերան շարունակել Եվրոպայում կամ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ես դիտարկում եմ առաջարկներ MLS-ում, Մեքսիկայում, Եվրոպայում և Սաուդյան Արաբիայում: Ցանկանում եմ շարունակել վայելել ֆուտբոլը։ Առողջությանս հետ ամեն ինչ կարգին է»,- Չիչարիտոյի խոսքերն է փոխանցում Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Եվրոպայում Չիչարիտոն հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում», «Վեսթ Հեմում» և «Ռեալում» իր ելույթներով։