Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Ալ Իթիհադը» սեփական հարկի տակ հաղթեց «Աբհային»:
Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, ևս մեկ գոլ խփեց Իգոր Կորոնադոն։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Կարլ Տոկո-Էկամբին և Մուհամեդ Ֆահադը։
Նոյեմբերի 8-ին գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտուի պաշտոնանկությունից հետո «Ալ Իթիհադը» հաղթեց իր առաջին խաղում: Թիմն ընդհատեց առանց հաղթանակի 5 հանդիպումների շարքը և վաստակել է 24 միավոր (5-րդ տեղ մրցաշարային աղյուսակում):