«Ինտեր Մայամի»-«Նյու Յորք Սիթի» ընկերական խաղից առաջ հատուկ արարողություն է կայացել՝ նվիրված հարձակվող Լիոնել Մեսսիի` «Ոսկե գնդակը» ստանալուն:
Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում խաղից առաջ 36-ամյա արգենտինացին ելույթ է ունեցել և երկրպագուներին ցույց տվել իր մրցանակը։
Մեսսին հոկտեմբերի 31-ին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: Քվեարկության արդյունքում նա հաղթեց Էրլինգ Հոլանդին և Կիլիան Մբապեին, որոնք համապատասխանաբար զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը։
Ընկերակական հանդիպումն ավարտվել է Նյու Յորքի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մեսսին մասնակցել է հանդիպմանը։