Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա արդյունքներով լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Իվան Սերգեևը «Զենիթից», Եգոր Գոլենկովը «Ռոստովից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Միլան Գայիչը ԲԿՄԱ-ից և Յուրի Դյուպինը «Ռուբինից»։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երեք հանդիպումներում երկու գոլի հեղինակ է դարձել նախորդ ամիս։
Ընդհանուր առմամբ հայ ֆուտբոլիստը 6 գոլ է խփել ՌՊԼ-ի այս մրցաշրջանում։
«Կրասնոդարը» 14-րդ տուրից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։