«Կրասնոդարը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Կռիլյա Սովետովի» նկատմամբ ՌՊԼ-ի 14-րդ տուրի խաղում:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Գեորգի Հարությունյանն ընդգրկված էր թիմի հայտացուցակում, բայց խաղաժամանակ չստացավ։
«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում վերադարձավ առաջին տեղ՝ վաստակելով 31 միավոր։
























































