Մարսելոն նվաճեց իր կարիերայի 30-րդ տիտղոսը։ «Ֆլումինենսեն», որի կազմում հանդես է գալիս բրազիլացին, Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում հաղթեց «Բոկա Խունիորսին» (2-1) և առաջին անգամ նվաճեց գավաթը:
Եզրափակիչից հետո Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող Մարսելոն Լիբերտադորեսի գավաթն անվանեց իր ակումբային կարիերայի գլխավոր տիտղոսը։
«Լիբերտադորեսի գավաթն իմ ամենակարևոր տիտղոսն է ակումբային մակարդակում․․․ «Ռեալում» կհասկանան ինձ։
Սա այն ակումբն է, որն ինձ մեծացրել է։ «Ռեալն» ապրում է իմ սրտում, բայց «Ֆլումինենսեի» մասին նույնիսկ դժվար է խոսել»,- մեջբերում է 35-ամյա բրազիլացուն ESPN-ը։























































