Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի քվեարկության արդյունքները տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ անվանակարգում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը, որում հայտնի է դարձել նաև վերը նշված անվանակարգի հաղթողը։
Հաղթող դարձավ Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Մեսսին նախապատվությունը տվել է «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային, ով ի վերջո զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լեոն երկրորդ տեղում նշել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին (3-րդ տեղ ընդհանուր հաշվարկում), իսկ Բելինգհեմին՝ երրորդ։























































