«FIDE Grand Swiss» շախմատի մրցաշարի 8-րդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին:
Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։
♟️ Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր: