ՀՊԼ 15-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր ԲԿՄԱ-ին և 4-1 հաշվով հաղթանակ տարավ։
20-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Յեննեն, իսկ 50-րդ րոպեին Յաթարան կրկնապատկեց այն։ 9 րոպե անց Ալեմաոն հաշիվը դարձրեց խոշոր։ Երկու րոպե անց Արտյոմ Ավանեսյանը խփեց իր թիմի 4-րդ գոլը։
ԲԿՄԱ-ն միայն մեկ անգամ կարողացավ պատասխանել մրցակցին․ 70-րդ րոպեին աչքի ընկավ Գրենիկ Պետրոսյանը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 32 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ ԲԿՄԱ-ն 16 միավորով՝ 7-րդը։
























































