Ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնը Հելոուինի համար մարմնավորել է Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմին։
51-ամյա Ջոնսոնը լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում:
Բեքհեմը մեկնաբանել է դերասանի կերպարը.
«Ես կարծում էի, որ լավ տեսք ունեմ, երբ նայում եմ հայելու մեջ… քեզ հնարավոր է ավելի մեծ մարզաշապիկ է պետք», — գրել է նախկին ֆուտբոլիստը։