Շվեյցարական «Բազելը» հոկտեմբերին ոչ մի գոլ չի խփել։ Այդ պատճառով ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ չի կարողացել ընտրել ամսվա լավագույն գոլը։
«Բազելը» հոկտեմբերի վերջին չորս հանդիպում է անցկացրել և ոչ մի միավոր չի վաստակել։ Այս թիմը զիջել է իր բոլոր մրցակիցներին ընդհանուր 0-10 հաշվով։ Ֆուտբոլի Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում «Բազելը» մրցաշարային աղյուսակի վերջին՝ 12-րդ տեղում է՝ անցկացրած 11 հանդիպումներից հետո վաստակելով ընդամենը 5 միավոր։
Նախավերջին հորիզոնականում գտնվող «Լոզանի» ակտիվում նույն հինգ միավորն է։
«Բազելը» Շվեյցարիայի 20-ակի չեմպիոն է և Շվեյցարիայի 13-ակի գավաթակիր։ Անցած մրցաշրջանում ակումբը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։