«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան պատասխանել է գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մատեուսին, ով քննադատել է Լիոնել Մեսսիին «Ոսկե գնդակ» շնորհելը։
Գերմանացին կարծիք է հայտնել, որ Մեսսին արժանի չէր իր 8-րդ «Ոսկե գնդակին»՝ նշելով, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նախորդ տարի ավելի հաջող հանդես եկավ։
«Գնա ուրիշ տեղ լացիր», — գրել է Դի Մարիան սոցցանցում։
Մատեուսը 1990 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է, Գերմանիայի յոթակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն (1990) և Եվրոպայի չեմպիոն (1980):
























































