Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:
Երկուշաբթի օրը 36-ամյա Մեսսին նվաճեց իր կարիերայի 8-րդ «Ոսկե գնդակը»։
«Մեսսին լավագո՞ւյնն է պատմության մեջ.․․ Այդպես կարծում են արգենտինացիները։ Սրա մեջ որոշակի ճշմարտություն կա, բայց դժվար է ասել, որ Մեսսին ավելի լավն է, քան Ռոնալդուն կամ Մբապեն, ով դեռ երիտասարդ է։
Նրանք խաղացողներ են, ովքեր իրենց հետքն են թողել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Դեշամը ESPN-ին:
























































