«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր մրցակցության մասին: Երկուշաբթի օրը Մեսսին նվաճեց իր կարիերայի 8-րդ «Ոսկե գնդակը»: Ռոնալդուն այս մրցանակին արժանացել է 5 անգամ։
«Սպորտային առումով դա մեծ պայքար էր: Մենք սնվեցինք այդ մրցակցությունից, քանի որ երկուսս էլ սիրում ենք մրցել: Նա նույնպես միշտ ցանկանում էր հաղթել։
Դա շատ հաճելի շրջան էր երկուսիս և նաև նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը։ Կարծում եմ, որ մենք իսկապես արժանի էինք բարձրանալ և այդքան երկար մնալ այնտեղ: Հեշտ է հասնել այնտեղ, բայց դժվար է մնալ, և մենք 10-15 տարի մնացինք բարձունքում: Դա շատ դժվար է և զարմանալի է դրան հասնելը:
Սա հիանալի հիշողություն կլինի բոլորի համար, ովքեր հետևել են մեզ»,- ասել է Մեսսին L’Equipe-ին տված հարցազրույցում: