«Ալաշկերտի» նորեկ, պաշտպան Վիկտոր Մուդրակը հրավիրվել է Մոլդովայի ազգային հավաքական` մասնակցելու Անդորրայի (26.03) և Ռուսաստանի (31.03) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:
Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:
«Հաջողություն ենք մաղթում Վիկտորին ազգային թիմի ճամբարում»,- ասվում է երևանյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ: