IDBANK ՀՊԼ 14–րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ «Ալաշկերտի»։
7-րդ րոպեին Լեվան Կուտալիան առաջ մղեց հյուրերին։ 5 րոպե անց Տարոն Ոսկանյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Տանտերերը կարողացան արագորեն վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ 15-րդ րոպեին Միրանյանը գոլ խփեց։ 6 րոպե անց Մբոկանին հավասարեցրեց հաշիվտ, իսկ մինչև ընդմիջման գնալն Ալհաֆտը առաջ մղեց տանտերերին։
Խաղավերջում Էդգար Մովսեսյանը հաշիվը դարձրեց 4։2։
Այս խաղից հետո Նոան 27 միավորով 3-րդն է։ Ալաշկերտը 5-րդն է 25 միավորով։
























































