Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։
Եղիշե Մելիքյանի թիմն առաջին խաղակեսում երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը․ աչքի ընկան Հենդրիքսն ու Հարությունյանը (11մ)։
Տանտերերն իրենց առաջին գնդակը խփեցին երկրորդ խաղակեսի սկզբում․ գոլն իր ակտիվում գրանցեց Մենսալաոն։ Խաղավարտին մոտ հյուրերը խփեցին երրորդ գնդակը․ աչքի ընկավ Խամես Սանթոսը։ Արդեն հիմնական ժամանակին ավելացված րոպեներին «Վեստ Արմենիայի» կազմում Տարասենկոն նորից կրճատեց հաշվի տարբերությունը։
Այս խաղից հետո «Վեստ Արմենիան» 7 միավոր ունի իր ակտիվում և «Վանի» հետ կիսում է 9-10-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում, «Փյունիկը» 36 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
























































