Իտալական Ա Սերիայի 9-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցել է «Միլանի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակը խաղի 63-րդ րոպեին հեղինակել է թուրինցիների կիսապաշտպան Մանուել Լոկատելին։ Ընդ որում, առաջին կեսի վերջնամասից միլանցիները խաղացել են 10 հոգով, երբ թիմի գերմանացի պաշտպան Մելիկ Թիոն ուղիղ կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից։
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» իր միավորների թիվը հասցրել է 20-ի և շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնել։ «Միլանը» 21 միավորով երկրորդ տեղում է։
























































