Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկություն է հայտնել շարունակել ելույթները «Ալ-Նասրում»։
«Երկրպագուներն ինձ ուրախացնում են, և ես պատասխանում եմ։ Ես կշարունակեմ խաղալ այս և հաջորդ մրցաշրջանում, հետո կմտածեմ՝ կարո՞ղ եմ շարունակել, թե՞ ոչ։ Քրտնաջան աշխատանքն այն է, ինչն ինձ հասցրեց բարձունք:
Առանց իմ թիմի այդ ամենը չէր լինի: Բարդ խաղ էր հատկապես միջազգային ընդմիջումներից հետո:
Ես շատ ուրախ եմ Սաուդյան Արաբիայում գտնվելու համար և շատ ուրախ եմ, որ 38 տարեկանում դեռ օգնում եմ իմ թիմին»,- մեջբերում է «Ալ Նասրի» հարձակվողին O Jogo-ն:
























































