Ավարտվեց MLS-ի կանոնավոր առաջնությունը և արդեն հայտնի են փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած բոլոր թիմերը։
Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաներից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել իրենց կոնֆերենցիաներում լավագույն 7 թիմերը, իսկ 8-9-րդ տեղը զբաղեցրած թիմերը լրացուցիչ հանդիպում կանցկացնեն փլեյ-օֆֆի վերջին ուղեգրի համար (յուրաքանչյուր կոնֆերենցիայից փլեյ-օֆֆին կմասնակցի 8-ական թիմ)։ MLS-ի չեմպիոնը կորոշվի երկու կոնֆերենցիաների չեմպիոնների դիմակայությունում։
Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ են դուրս եկել հետևյալ թիմերը․
Արևելյան կոնֆերենցիա
Ցինցինատի
Օրլանդո
Կոլամբուս
Ֆիլադելֆիա
Նյու Ինգլանդ
Ատլանտա
Նեշվիլ
Նյու Յորք Ռեդ Բուլն ու Շարլոտը կվիճարկեն 8-րդ ուղեգիրը։
Արևմտյան կոնֆերենցիա
Սենտ Լուիս
Սիեթլ
Լոս Անջելես
Հյուսթոն
Ռեալ Սոլթ Լեյք
Վանքուվեր
Դալլաս
Կանզաս Սիթին և Սան Խոսեն կվիճարկեն 8-րդ ուղեգիրը։
























































