Հոկտեմբերի 22-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Շարլոտ» — «Ինտեր Մայամի» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը խփեց Կերվին Վարգասը։
«Ինտերի»հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Ինտեր Մայամիի» համար այս խաղը վերջինն էր մրցաշրջանում, քանի որ ակումբը չկարողացավ նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։
























































