Արաբական Պրո լիգայի 10-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» սեփկան հարկի տակ ընդունել է «Դամակին» և 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+2-րդ րոպեին Ժորժ-Կևին Ն՛Կուդուն բացել է հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով «Դամակին»։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 53-րդ րոպեին, Անդերսոն Տալիսկան կարողացել է հավասարեցնել հաշիվը, իսկ 4 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն տուգանայինից կատարած հարվածով հաղթանակ է պարգևել «Ալ-Նասրին»։
Ի դեպ, «Ալ-Նասրի» երկրպագուները հսկայական պաստառի վրա պատկերել են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ 38-ամյա ֆուտբոլիստին ներկայացնելով որպես սուպերհերոս։

9 տուրերի արդյունքներով «Ալ-Նասրը» վաստակել է 22 միավոր և մնացել է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում։ «Դամակը» 10-րդ տեղում է, թիմը 10 խաղից հետո ունի 10 միավոր։
























































