Կազանում կայացավ ՌՊԼ-ի 12-րդ տուրի հանդիպումը, որում «Ռուբինը» ոչ-ոքի խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։
Ողջ խաղի ընթացքում թիմերը չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին՝ հանդիպումն ավարտելով 0-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն մասնակցեց ամբողջ հանդիպմանը տանտերերի կազմում։
ԲԿՄԱ-ն 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Ռուբինը» 10-րդն է (13 միավոր):
























































