Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։
Հանդիպումն ավարտվեց Գյումրին ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ Նիկողոսյանը, հյուրերի կազմում՝ Մրյանը, ով դարձավ դուբլի հեղինակ, ու Կոդիան։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 13 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շիրակը»՝ 10 միավորով 8-րդը։
























































