Վերջերս Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են եվրոպական մի շարք առաջնությունների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։ Փոփոխության են ենթարկվել կամ մնացել են անփոփոխ նաև մի շարք հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
11 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 մլն եվրոն։ Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է, որի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է 15 մլն եվրո։
Երկրորդն այդ ցուցանիշով «Ալ Ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, որի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 7 մլն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը․ նրա տրանսֆերային արժեքը ևս չի փոխվել՝ 6 մլն եվրո։
Իսկ ահա «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է՝ կազմելով 5 մլն եվրո։ Նա այդ ցուցանիշով չորրորդն է։ Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է հունիսի համեմատ և այժմ կազմում է 1,2 մլն եվրո։ Ամենաթանկարժեք 11 հայ ֆուտբոլիստների ցանկը՝ ստորև․
Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների ցանկի երկրորդ տասնյակում փոփոխության է ենթարկվել ՌՊԼ-ում հանդես եկող երկու ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք։ Հայաստանի հավաքականի նորեկ, «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և 500 հազար եվրոյի փոխարեն այն այժմ կազմում է 900 հազար եվրո։ «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ 450 հազար եվրոյի փոխարեն կազմելով 700 հազար եվրո։