Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Ուրուգվայից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո ասել է, որ Բրազիլիայի հավաքականի կազմում իր կարիերան դեռ այն մակարդակին չէ, ինչ ցանկանում է։
«Իմ ելույթները Բրազիլիայի հավաքականում դեռ չեն հասել այն մակարդակին, որը ես կցանկանայի։ Նույնը վերաբերում է Մադրիդի «Ռեալին»: Ես պետք է լավանամ»,- ասել է ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի ժամանակ:
23-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում, որտեղ դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































