Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է օրացուցային տարվա լավագույն ռմբարկուների ցուցակը։
38-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում և 2023 թվականի սկզբից իր գոլերի թիվը հասցրել է 40-ի՝ ակումբի և ազգային հավաքականի կազմում: Այսպիսով, Ռոնալդուն կարողացել է շրջանցել «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդին, որի ակտիվում 39 գոլ կա 2023 թվականին։
Հոկտեմբերի 16-ին Պորտուգալիան Եվրո-2024-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա և Հերցեգովինային՝ 5:0։ Պորտուգալացիները հաղթել են որակավորման փուլի ութ հանդիպումներից ութում։ Այս ընթացքում գոլերի տարբերությունը 32:2 է:
Պորտուգալիան իր հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին: Մարտինեսի թիմը հյուրընկալվելիս կհանդիպի Լիխտենշտեյնին։