Եվրո-2024-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Բելգիա-Շվեդիա խաղի երկրորդ կեսը չի մեկնարկի: Պատճառը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունն է, որի ընթացքում շվեդ երկրպագուներ են սպանվել:
Այս լուրն իմանալուց հետո շվեդ ֆուտբոլիստները որոշել են դուրս չգալ խաղադաշտ: Մինչ խաղի դադարեցվելը հաշիվը 1-1 էր:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ողբերգական դեպքից հետո հրաձիգը տեսաուղերձ է տեսագրել, որում իրեն ներկայացրել է ԴԱԻՇ կազմակերպության անդամ և ասել, որ «սպանել է անհավատներին»։
Ուղիղ եթերում տղամարդը ներկայացել է որպես Սլայեմ Սլումա և ասել, որ «վրեժ է լուծում մուսուլմանների համար, որոնք մահանում են իրենց կրոնի համար»։