Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Թադե Մարտիրոսյանը, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել Հայաստանի կանանց տարբեր տարիքային հավաքականներում:
2000-2015թթ. նա եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը:
2015 թվականից սկսած «Գլենդել» աղջիկների թիմի գլխավոր մարզիչն է, իսկ 2016 թվականից մինչև օրս հանդիսանում է Գլենդելի Ավագ դպրոցի մարզական տնօրենը:
2018-ին հայազգի մարզչի գլխավորած թիմը դարձել է «Խաղաղօվկիանոսյան լիգայի» չեմպիոն, իսկ նա ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ:
Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը վերջին անգամ մասնակցել էր նման ստուգատեսի 2010 թվականին: