«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին․
«Հուսով եմ, որ կհայտնվի ևս մեկ պորտուգալացի Ռոնալդու, բայց դա քիչ հավանական է: Բոլոր պորտուգալացիները պետք է վայելեն նրա խաղն այժմ:
Կրիշտիանուն, չնայած ամեն ինչին, շարունակում է անել այն, ինչ անում է լավագույնս՝ գոլեր խփել»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այս մրցաշրջանում 38-ամյա Ռոնալդուն մասնակցել է 11 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































