«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վերջերս հանդես էր եկել Արցախի Հանրապետության տարածքը լքած ընտանիքների բարեկեցության համար 50.000-ից 100.000 ԱՄՆ դոլար հատկացնելու նախաձեռնությամբ, ինչպես նաև կոչ արել Հայաստանի Պրեմիեր լիգայի մյուս ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ, միանալ նախաձեռնությանը։
Ակումբը տեղեկացնում է, որ նախաձեռնությանը միացել է միայն «Նոա» ՖԱ-ն։
Նշված են նաև կազմակերպությունները, որոնք հրաժարվել են միանալ նախաձեռնությանը։ Դրանք են՝
— Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
— «Ալաշկերտ» ՖԱ
— «Արարատ» ՖԱ
— «Վան» ՖԱ
— «Վեստ Հայաստան» ՖԱ
— «Փյունիկ» ՖԱ
— «Շիրակ» ՖԱ։
Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել «Նոա» ֆուտբոլային ակումբին նախաձեռնությանը միանալու համար, և տեղեկացրել, որ ակնկալվում է արձագանք նաև ՀՀ կառավարությունից՝ բանկային հաշվի տրամադրման և փոխանցված միջոցները կառավարելու համար պատասխանատու անձանց նշանակման վերաբերյալ։